Armenian text to speach

Սրբազան հայրերը, ինչպես միշտ, ամուր էին, տոկուն, արդարության հանդեպ հաղթանակի սպասումով․ Գառնիկ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԱԱԾ մեկուսարանում տեսակցել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․

«Սրբազան հայրերը, ինչպես միշտ, ամուր էին, տոկուն, արդարության հանդեպ հաղթանակի սպասումով:

Ապշեցնող, գերբնական ուժ ասես լինի նրանց մեջ, որ օգնում է դիմակայել այս բոլոր փորձություններին: Հավանաբար, դա հավատի ուժն է:
Հոգևոր առաջնորդների բացառիկ օրինակ են անազատության մեջ հայտնված, բայց իրենց սկզբունքները, հավատը, եկեղեցին ու հայրենիքը ԵՐԲԵՔ չդավաճանած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Չմոռանանք նաև ապօրինաբար անազատության մեջ հայտնված Գարեգին քահանա Արսենյանին:

«Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե′ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»
Հովհաննես 16.33

Սրբազանների ուղերձը նույնն է. մնալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, աջակցել և պաշտպանել մեր Սրբության Սրբոցը»:

 




Լրահոս