Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև լավ հարաբերությունների պահպանումը ոչ միայն ծառայում է այդ երկրների ազգային շահերին, այլև նպաստում է համաշխարհային կայունությանը և անվտանգությանը, երկուշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Չինաստանը, Ռուսաստանը և Հնդկաստանը զարգացող երկրներ են և գլոբալ Հարավի առանցքային անդամներ, և այս երեք երկրների միջև լավ հարաբերությունների պահպանումը ոչ միայն բխում է նրանց շահերից, այլև նպաստում է տարածաշրջանում և նույնիսկ աշխարհում խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը», – «Global Times»-ը մեջբերում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունի խոսքերը։
Նա նշել է, որ Պեկինը ձգտում է համագործակցել և՛ Հնդկաստանի, և՛ Ռուսաստանի հետ՝ «երկկողմ հարաբերությունները զարգացնելու» համար։






























