Ազգային ժողովի բոլոր նախագահները (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր պարզ դարձավ, որ Ազգային ժողովի հաջորդ նախագահի թեկնածուն ԱԺ ՀՀԿ խմբակցության Գալուստ Սահակյանն է:

Armlur.am-ը կներկայացնի բոլոր ժամանակների խորհրդարանի ղեկավարներին: Սակայն պետք է նկատել մի բան. ոչ մի ԱԺ նախագահ լրիվ ժամկետով չի պաշտոնավարել:

Լևոն Տեր-Պետրոսյան

լևոն

ՀՀ Գերագույն խորհրդի 1-ին նախագահը Լևոն Տեր Պետրոսյանն էր՝ 1990 թ օգոստոս-1991 թվականի հոկտեմբեր

Բաբկեն Արարքցյան

բաբկեն

1995թ. ընտրվել է Առաջին գումարման Ազգային ժողովի առաջին նախագահ և պաշտոնավարել մինչ 1998թ.:

Խոսրով Հարությունյան

խոսրովծ

ԱԺ նախագահի պաշտոնում եղել է 1998-1999թթ.:

Կարեն Դեմիրճյան

կարեն

ԱԺ նախագահ է ընտրվել 1999թ. հունիսի 10-ին, իսկ նրա կյանքն ու պաշտոնավարումն ընդհատվեց հոկտեմբերի 27-ի հայտնի ահաբեկչության պատճառով:

Արմեն Խաչատրյան

արմեն

Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում եղել է 1999-2003-ին:

Արթուր Բաղդասարյան

բաղդ

Ազգային ժողովի նախագահ է ընտրվել 2003թ. և պաշտոնավարել մինչ 2006-ը: Հրաժարականից հետո նրան փոխարինեց Տիգրան Թորոսյանը:

Տիգրան Թորոսյան

տիգրան

2007թ. հունիսի 7-ին ընտրվել է ԱԺ նախագահ, հրաժարական տվել 2008-ին: Այդ ժամանակ նրան փոխարինեց Հովիկ Աբրահամյանը, որին էլ՝ Սամվել Նիկոյանը:

Սամվել Նիկոյան

նիկոյան

ԱԺ նախագահ է դարձել 2011թ. նոյեմբրի 14-ին՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, և պաշտոնավարել մինչ վերջինիս վերադարձն այդ պաշտոնում:

Հովիկ Աբրահամյան

հովիկ

2012-ի մայիսին ընտրվել է ԱԺ նախագահ: Պաշտոնին հրաժեշտ տվեց վարչապետ նշանակվելու պատճառով:

Գալուստ Սահակյան

գալուստ

Այսօր էլ պարզ դարձավ, որ ԱԺ նախագահի թեկնածուն Գալուստ Սահակյանն է:




Լրահոս