Յացենյուկը հանդիպել է Հռոմի պապի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանդիպել է Հռոմի պապի հետ. գրում է itar-tass-ը:

Վարչապետ Յացենյուկը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպման ընթացքում գրիչ է նվեր ստացել` որպես հուշանվեր:

«Հուսով եմ՝ այս գրիչը կստորագրի խաղաղության համաձայնագիր»,-ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով բազմիցս իր հրապարակային քարոզներում աղոթել է Ուկրաինայի ճգնաժամի համար:

Հիշեցնենք, որ Եվրամիության երկրների դիվանագետներն ապրիլի 28-ին արտակարգ նիստ կհրավիրեն ՌԴ նկատմամբ պատժամիջոցները քննարկելու համար, իսկ ավելի վաղ «մեծ յոթնյակի» երկրներն են պատրաստակամություն հայտնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել:




Լրահոս