Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ վիճակ գիշերը Երևանում․ Գյուրջյան փողոցում մեքենաներ են արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 13-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի, որոշ վարչական շրջաններում էլ տեղացած ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ ու անհարմարություններ էին ստեղծվել մի քանի վարչական շրջաններում։

Սելավատարերի չգործելու պատճառով հերթական անգամ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տանող ճանապարհահատվածում, ստեղծվել էր հսկայական լճակ, ինչի պատճառով մեծ թվով վարորդներ իրենց ավտոմեքենաներով հայտնվել էին դրա մեջ ու չէին կարողանում տեղաշարժվել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներին օգնության էին հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները տեղում մեկ հոգու անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Տարածքում դիտահորերը և ջրահեռացման խողովակները չէին աշխատում, ինչի պատճառով էլ որոշ հատվածներում էլ ջրի բարձրությունն անցնում էր 1 մետրը։Փրկարարները մեծ դժվարությամբ մի քանի ավտոմեքենաներ իրենց բեռնատար ավտոմեքենայով կարողացան դուրս բերել,  իսկ մի քանիսն էլ դուրս բերելու համար փրկարարները օգտագործեցին հատուկ ջրադիմացկուն հագուստներ։4 ժամից ավելի պահանջվեց, մինչև բոլոր ավտոմեքենաները դուրս բերվեցին։

Իսկ այդ ընթացքում պարեկները տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում։Այդ ընթացքում ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ոչ ոք չկար, որպեսզի իրենք էլ օգնության ձեռք մեկնեին քաղաքացիներին

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս