Armenian text to speach

Վերացվել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը, նա Արմավիր ՔԿՀ-ից ազատ է արձակվել․ փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հսկող դատախազի որոշմամբ` վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»,– գրել է պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք,որ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել է եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները: Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից մեկն ասել է. «տենց չնայես»։

Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանին։

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Մյուս եղբայրը՝ Միքայելը, ազատ էր արձակվել։




Լրահոս