Armenian text to speach

Կարճատև տեսակցության ընթացքում կանխվել է քաղաքացու կողմից թմրամիջոցի փոխանցման փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի պետը տեսահսկման ժամանակ նկատել է, որ կարճատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում ազատազրկված անձի հետ հանդիպման եկած քաղաքացին դրսևորում է կասկածելի և տարօրինակ վարքագիծ:

Տեսահսկվող սենյակ այցելելուց հետո քաղաքացու խուզարկությամբ գոտկատեղի հատվածից հայտնաբերվել է մեկ փաթեթ՝ ընդհանուր 41.5 գրամ քաշով:

Զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող, դեղնականաչավուն, բուսական զանգվածով երկու առանձնացված փաթեթ, ևս երկու փաթեթ՝ 17.2 գրամ ընդհանուր քաշով, սպիտակ, փոշենման զանգվածներով:

Քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված զանգվածների հետ ներկայացվել ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:




Լրահոս