Այսօր Արտակարգ Իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին մասնակցում էր ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Խոսքով հանդես եկավ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ով տեղեկացրեց, որ Բրիտանական խորհուրդը կանցկացնի անգլերենի դասընթացներ:
Անգլերենի իմացությունը ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի չափանիշներին համապատասխան որոնողափրկարարական թիմ ունենալու հիմնական նախապայմաններից է: Դասընթացների նպատակն է անգլերենի իմացության բարձրացման շնորհիվ նպաստել նրանց ներգրավվմանը միջազգային ծրագրերում:
Խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, ով ասաց, որ հույս ունի այս նախաձեռնությունը սկիզբ կլինի հետագա համագործակցության համար:
Ելույթներից հետո ցուցադրվեց ֆիլմ ԱԻ նախարարության մասին: