Armenian text to speach

Այն Կասկադը, որին արժանի է Երևանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

«Ռենշին» ընկերությունը և GTB Հոլդինգը միավորվել են՝ հանուն մայրաքաղաքի Հայաստանի քաղաքաշինական շուկայի երկու խաղացողներ՝ «Ռենշին» ընկերությունը և «Ջի Թի Բի Դիվելոփմենթ»-ը, ստորագրել են ռազմավարական համագործակցության հուշագիր։ Գործարքի արդյունքում շուրջ 25 տարվա պատմություն ունեցող «Ռենշինը» ձեռք է բերում Կասկադ համալիրի նախագծի բաժնեմաս՝ իր հետ բերելով շուրջ 1 միլիոն քառակուսի մետր պրեմիում դասի կառուցապատման հաջողված փորձը։

Սա նշանակում է, որ մայրաքաղաքի գլխավոր մշակութային և քաղաքաշինական հանգույցի ավարտը վստահվել է բարձրագույն միջազգային ստանդարտներ թելադրող թիմի։ Այս միավորումը պարզապես բիզնես գործարք չէ, այլ ռազմավարական քայլ՝ հանուն քաղաքի ու քաղաքացու։ GTB Դիվելոփմենթ ընկերության տնօրեն Գոռ Միքայելյանի խոսքով՝ իրենց համար բացարձակ առաջնահերթությունը Կասկադի նախագծի հաջողությունն է և Երևանի շահը։ «Այդ իսկ պատճառով մենք ռազմավարական որոշում կայացրեցինք նախագիծը համատեղ իրագործել քաղաքաշինական շուկայի առաջատարի հետ։ «Ռենշինի» հեղինակությունը, ֆինանսական կայունությունն ու մասշտաբային նախագծերի կառավարման անքննելի փորձը լավագույն երաշխիքն են առ այն, որ մեր համաքաղաքացիները կստանան այն Կասկադը, որին արժանի են։ Սա բացառիկ համագործակցություն է՝ հանուն Երևանի», – ընդգծել է Գոռ Միքայելյանը։ «Ռենշինն» արդեն իսկ իրագործում է մայրաքաղաքի դեմքը փոխող այնպիսի մեգանախագծեր, ինչպիսիք են Artlife Kempinski Residences Yerevan-ը, Համաշխարհային առևտրի կենտրոնը (WTCY) և Երևանում առաջին երկնաքերերի Skyline թաղամասը։ Ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանի խոսքով՝ Կասկադին միանալը մեծագույն պատասխանատվություն է.

«Կասկադը պարզապես նախագիծ չէ, այն Երևանի սիրտն ու հոգին է։ Այս հուշագրի ստորագրումով մենք հանձնառու ենք վերարժևորել Երևանի ամենակարևոր այցեքարտերից մեկը՝ ապահովելով բացառիկ որակ, պրոֆեսիոնալ փորձառություն և միջազգային ստանդարտներ։ Մենք ուրախ ենք, որ մեր գործընկերների կողմից նախագծի մեկնարկն ապահովելուց հետո այսօր վստահությամբ միանում ենք դրան՝ մեր ավելի քան երկու տասնամյակի փորձը լավագույնս ծառայեցնելու՝ ի նպաստ Երևանի նոր ու ժամանակակից դիմագծի և ևս մեկ նշանային կառույցի կերտմանը, որը կբավարարի հանրության ու մասնագիտական շրջանակների ամենաբարձր պահանջները»։

Հատկանշական է, որ երկու ընկերություններին միավորում է ոչ միայն այս բացառիկ քաղաքաշինական տեսլականը, այլև սոցիալական բարձր պատասխանատվությունն ու մշակույթին աջակցելու հանձնառությունը։ Պատահական չէ, որ և՛ «Ռենշին»-ը, և՛ GTB հոլդինգը տաղանդավոր պատանի երաժիշտներին աջակցող «Music for future» հիմնադրամի խոշոր հովանավոր ու գործընկեր են։ Այս հուշագիրն ազդարարում է նախագծի զարգացման առավել դինամիկ փուլը։

Առաջիկայում կհրապարակվեն նաև կառավարման, ճարտարապետական լուծումների և համաշխարհային գործընկերների մասին մանրամասները, սակայն մի բան արդեն հստակ է՝ Կասկադի շուրջ միավորվել են լավագույն ուժերը, ինչը հստակ վստահություն է ներշնչում վերջնարդյունքի հարցում։

 

 

 


 

 

 




Լրահոս