Armenian text to speach

Իրանը նոր 14 կետանոց առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին՝ Պակիստանի միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ին է փոխանցել նոր՝ 14 կետանոց առաջարկը։ Այս մասին հայտնել է իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը Tasnim գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը վերջերս պատասխան առաջարկ էր ներկայացրել Իրանի նախորդ 14 կետանոց փաստաթղթին, ինչից հետո Թեհրանը փոփոխություններ է կատարել իր դիրքորոշման մեջ և նոր տարբերակ ուղարկել Վաշինգտոնին՝ կրկին Պակիստանի միջոցով։

«Իրանը, շարունակելով հաղորդագրությունների փոխանակման վերջին գործելաոճը, փոփոխություններից հետո ևս մեկ անգամ 14 կետանոց տեքստ է ներկայացրել պակիստանցի միջնորդի միջոցով»,- նշել է աղբյուրը։

Ըստ տեղեկությունների՝ Իրանի նոր առաջարկը կենտրոնացած է «պատերազմի ավարտին ուղղված բանակցությունների և ամերիկյան կողմի վստահության ամրապնդման քայլերի» վրա։

Անի Վարդանյան




Լրահոս