Նավթի գինը կհասնի 150 դոլարի, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը վերսկսեն ռազմական գործողություններն Իրանի դեմ, հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Հոսեյն-Ալի Դելիգանին։
«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած տեսակի կործանարար գործողությունների կամ հարձակումների նախաձեռնման դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանն այնպիսին կլինի, որ փոխադարձ հարվածի շրջանակներում արձակված հրթիռները կհասնեն Եվրոպա, ինչի հետևանքով նավթի գինը կգերազանցի 150 դոլարը»,-ասել է Դելիգանին, որի խոսքերը մեջբերում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։




























