Լևոն Հարությունյանը դուրս է եկել «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունից։
Այս մասին ArmLur.am-ին նա հայտնել է՝ հաստատելով իր ինքնաբացարկը, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել։
«Հասկացա, որ դեպուտատն իմ բանը չի, ամեն մարդ պիտի իրա գործով զբաղվի»,– նշել է Հարությունյանը։
Նա չի հստակեցրել կուսակցությունից դուրս գալու պատճառները՝ միայն նշելով, որ դրանք միայն իրեն են հայտնի։
Հիշեցնենք, որ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորում է Արտակ Սարգսյանը։
Իրինա Ատանյան






























