Armenian text to speach

Իրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին նոր ճակատներ բացել, եթե ագրեսիան շարունակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի բանակի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակեն հարձակումները, իրանցի զինվորականները նոր ճակատներ կբացեն։

«Եթե հակառակորդը հիմարություն գործի և նորից ընկնի Իսրայելի թակարդը՝ կրկին ագրեսիա ցուցաբերելով մեր սիրելի Իրանի դեմ, մենք նոր ճակատներ կբացենք նրանց համար՝ նոր մեթոդներով և լծակներով», – նրա խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։

Նախօրեին Դոնալդ Թրամփը ասել էր, որ Միացյալ Նահանգները պլանավորել է հարձակվել Իրանի վրա, սակայն հետաձգել է այն Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով՝ հնարավոր համաձայնագիրն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, նա հրամայել է իր ռազմական ղեկավարությանը պատրաստ լինել լայնածավալ հարձակման, եթե համաձայնագիրը չհաջողվի: Նրա խոսքով՝ պայմաններից մեկն այն է, որ Իրանը պետք է զերծ լինի միջուկային զենքից:




Լրահոս