Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էջմիածնում կրակոցներն արձակել է դանակից վիրավորված գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնում կրակոցներ անձամբ արձակել է դանակից վիրավորված գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին։

Գեներալ Մանվել Գրիգորյանի թոռների միջադեպի գործով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն, այս պահին քրեական գործով մեղադրյալ չկա: Էջմիածնի քոլեջի մոտ գեներալի թոռների եւ մի խումբ տղաների վեճը եղել է «աղջկա հարցով»:

Մայիսի 15-ին վիճաբանություն էր եղել և կրակոցներ էին հնչել Էջմիածնում։ ArmLur.am-ը հայտնել էր, որ վիճաբանողների մեջ էր գեներալ Մանվել Գրիգորյանի թոռները, նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի և վերջինիս եղբոր, Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որդիները․ նրանց վնասվածքներ էին հասցրել։

ՆԳՆ-ն հայտնել էր, որ Վաշարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքը․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը։ Մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա մի պատանի։

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին էր տեղափոխվել էջմիածինցի 18-ամյա երկու երիտասարդ։ Պարզվել է, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչն ու նրա ընկերները Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում վիճաբանել են բուժօգնության դիմած և արդեն ձերբակալված երիտասարդների հետ, որի ընթացքում էլ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս