ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ա. Մովսեսյանը 2025 թվականի մայիսի 16-ին իր խափանման միջոցի հարցի որոշումը հրապարակելու ընթացքում, դժգոհ լինելով դատարանի կայացրած որոշման արդյունքից, դատարանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք։
Մովսիսյանը անհարգալից վերաբերմունք դրսևորվել է դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող երրորդ անձանց ներկայությամբ, դատավարության մասնակից, հանրային մեղադրող Մհեր Եսայանի, ինչպես նաև դատավոր Արման Բաբախանյանի հասցեին՝ «սրանց փորիցը հոգի չկա», «ձեր զակազները, պատվերները բկներիդա կայնելու» վիրավորական արտահայտություններ կատարելով։ Մովսիսյանը անպարկեշտության հարաբերականորեն բարձր աստիճանի սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, որպիսի գործողությունների արդյունքում խախտվել է արդարադատություն իրականացնող մարմնի՝ դատարանի նորմալ, բնականոն գործունեությունը, վնասվել է արդարադատության հեղինակությունը և դատավարությանը մասնակցող անձանց պատիվն ու արժանապատվությունը։
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Արմավիրի դատարանում դատավոր Արման Բաբախանյանի վարույթում քննվող քրեական գործով ուշագրավ միջադեպեր են արձանագրվում: 2025 թվականի սեպտեմբերին Ա. Բաբախանյանը Արմեն Սիմոնյանի մասով կայացրել է մեղադրական վերդիկտ և նույն օրը նշանակել լրացուցիչ դատալսումներ։ Լրացուցիչ դատալսումների ընթացքում, օրենքով նախատեսված հարցերի քննարկումն ավարտելուց հետո, դատավոր Արման Բաբախանյանը դատավճիռ կայացնելու համար հեռացել է առանձին սենյակ, որտեղից վերադառնալուց հետո՝ նույն օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում, մեղադրական դատավճիռ կայացվելու հանգամանքից, դատական նիստերի քարտուղարի, կարգադրիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ուղեկցող դասակի աշխատակիցների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել դատավոր Արման Բաբախանյանի և վերջինիս ընտանիքի անդամների հասցեին՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավոր Արման Բաբախանյանին վիրավորելով։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























