Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր հավակնոտ նախագիծ՝ «Ռենշինից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքաշինական և ներդրումային ոլորտի առաջատարներից մեկը՝ «Ռենշինը», նոր նախագիծ է մեկնարկում։ Շուտով Թումանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում Երևանում կլինի ևս մեկ բացառիկ կառույց՝ պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիր։

Նախագիծը տեղակայված է Երևանի փոքր կենտրոնում, ինչն ապագա բնակիչներին ընձեռում է անմիջական հասանելիություն քաղաքի լավագույն ժամանցային, կրթական և մշակութային կենտրոններին: Նախագծում ներառված են 100 – 200 քառակուսի մետր մակերեսով ընդարձակ բնակարաններ, պենտհաուսներ, որոնք կստեղծեն կենսամիջավայրի նոր մակարդակ։

Նաև առկա են լինելու 30-70 քմ տարածքով ապարտհոթելներ։ Սահմանափակ թվով բնակարանները և ապարտհոթելների առայությունը բարձրացնում են գույքի ներդրումային գրավչությունը:  Սա երաշխավորում է բարձր լիկվիդայնություն՝ ստեղծելով կայուն աճող արժեք ունեցող անշարժ գույք:

Միջազգային գործընկերների հետ արդեն կայացած համագործակցությունները և այնպիսի նախագծերի իրագործումը, ինչպես Skyline, Artlife Kempinski Residences, Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը, վստահություն են ներշնչում, որ «Ռենշինի» այս նոր նախագիծը ոչ պակաս տպավորիչ ու «խաղի կանոններ թելադրող» է լինելու։ Նախագծի առավելությունը դրա գտնվելու վայրն է և բազմաֆունկցիոնալ ձևաչափը՝ բնակարաններ, ապարտհոթելներ, պենտհաուսներ, ինչը հրաշալի ներդրումային հնարավորություն է ստեղծում ապագա բնակիչների ու սեփականատերերի համար։

Գնորդը ձեռք է բերում ոչ թե պարզապես քառակուսի մետրեր, այլ միջազգային ստանդարտներին համապատասխանող, միջազգային լավագույն փորձի կրող պրոֆեսիոնալների թիմի կողմից ստեղծված  ապրելու միջավայր:

Մանրամասնեերը՝ տեսանյութում․ (Գ)




Լրահոս