Armenian text to speach

Վենսը հայտնել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մի քանի հարցեր մնում են չլուծված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Իրանը դեռևս պետք է լուծեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։

«Կարծում եմ՝ դժվար է ճշգրիտ ասել, թե երբ կամ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի փոխըմբռնման հուշագիր Իրանի հետ: Մենք քննարկում ենք մի քանի միջուկային հարցեր՝ բարձր հարստացված ուրանի պաշարներ և հարստացում», – ասել է Վենսը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում։

Վենսը վստահություն է հայտնել, որ «իրանցիները ցանկանում են գործարք կնքել»:




Լրահոս