Armenian text to speach

Չեղարկել եմ այս երեկոյան Իրանի դեմ նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները․ Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները։

«Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քննարկումները ներկայացվել են Իրանի բարձրագույն ղեկավարությանը և ստացել են դրա հավանությունը, ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ այս երեկոյի համար նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները Իրանի դեմ»,–գրել է նա:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ն այս գիշեր շատ ուժգին հարվածներ կհասցնի Իրանին։

«Ոչ շատ հեռու ապագայում ինչ-որ պահի մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ կետեր՝ ստանձնելով նրանց նավթի և գազի շուկաների ամբողջական վերահսկողությունը, ինչպես արել ենք Վենեսուելայի դեպքում, ինչը հրաշալի է աշխատում և՛ Վենեսուելայի, և՛ ԱՄՆ-ի համար»,- գրել է Թրամփը:




Լրահոս