Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բանտից ամեն օր սպասում եմ սև թղթի»․ ԱԱԾ գնդապետը՝ կալանավորված որդու խուց ներխուժման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԱԾ գնդապետ Միհրան Մովսիսյանի հետ։ Վերջինս պատմել է, թե ինչ է կատարվել Նուբարաշենի բանտում իր որդու հետ։

ArmLur.am-ը գրել էր, որ հունիսի 14-ին Նուբարաշենի բանտի ծառայողները դիմակավորված «գրոհել» են Նուբարաշենի բանտի 7-րդ մասնաշենքի 12-րդ խուցը։ Դիմակավորված իրավապահների գործողությունների մասին ահազանգել է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ ԱԱԾ գնդապետ Միհրան Մովսիսյանի որդին՝ Ռոբերտ Մովսիսյանը, որը գտնվում է Նուբարաշենի բանտում։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ տակնուվրա են արել խուցերը, իսկ ՔԿ ծառայողները եղել են դիմակավորված։

Իրավապահների գործողությունների մասին նաև ահազանգել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը և հայտնել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացել։

«Ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան ժամը 07:00-ից սկսած իրականացվել են խուզարկություններ, որոնք, ըստ այնտեղ գտնվող անձանց, ուղեկցվել են նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի տարրերով։ Նշվում է, որ խցերից մեկում՝ մասնավորապես 7-րդ մասնաշենքի 12-րդ խցում, անձնական իրերը թափվել են հատակին, ինչն առաջացրել է լարված իրավիճակ։

Ինձ նաև տեղեկացրել են, որ տեղի ունեցածի հետևանքով հուզական ծանր վիճակում գտնվող անձանց շրջանում խոսակցություններ են եղել ինքնավնասման վերաբերյալ»։

Ի պատասխան ահազանգի՝ ՔԿ լրատվական ծառայությունից հայտնել են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ինչպես և մյուս քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով ծառայողներն իրականացնում են իրենց գործառույթներից բխող պարտականությունները, այդ թվում՝ խուզարկություններ՝ արգելված իրերի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Մամուլի Տեսություն

Լրահոս