Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեք բարձրաստիճան պաշտոնյա Օքսֆորդի կրթական ծրագրի համար ստացել է 1 մլն 680 հազարական դրամի համաֆինանսավորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրին մասնակցելու համար ստացել են 1 մլն 680 հազարական դրամի համաֆինանսավորում։

ArmLur.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում ուսումնասիրել է պաշտոնյաների նվերների հաշվառման ձևաթղթերը և պարզել, որ երեք պաշտոնյաների ստացած կրթական աջակցության վերաբերյալ տվյալները ներկայացված են որպես հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ստացած նվերներ։

Համաձայն հայտարարագրերի՝ համաֆինանսավորումը երեք պաշտոնյաներին էլ տրամադրել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը, որի գործունեության ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաներն են։

Խոսքը Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ՝ Oxford Internet Institute-ի միջոցով իրականացվող «AI for Policymaking: an Oxford Internet Institute Executive Education Programme for the Government of Armenia» գործադիր կրթական ծրագրի մասին է։ Այն նախատեսված է ՀՀ կառավարության անդամների և ՀՀ Կենտրոնական բանկի համար։
Բոլորի դեպքում էլ թևաթղթում որպես նվերի դասակարգում նշված է հրապարակային մրցույթի կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում տրամադրված կրթական ծրագրի աջակցությունը՝ մյուս դիմորդների նկատմամբ նույն պայմանների և չափանիշների կիրառմամբ։

Այսպիսով, երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ ֆինանսների նախարարի, ՊԵԿ նախագահի և արդարադատության նախարարի հայտարարագրերում արձանագրվել է նույն կրթական ծրագրին մասնակցության համար տրամադրված համաֆինանսավորում։ Յուրաքանչյուրի ստացած աջակցության արժեքը կազմում է 1 մլն 680 հազար դրամ, իսկ երեքի ստացած համաֆինանսավորման ընդհանուր արժեքը՝ 5 մլն 40 հազար դրամ։

Վիկտորյա Բուդաղյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս