Իրանը ստիպված կլինի փոխել իր վարքագիծը՝ տնտեսական բարգավաճման հասնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։
«Եթե իրանցի ժողովուրդը ցանկանում է ավելի մեծ բարգավաճում, ապա նրանց ղեկավարությունը պետք է քայլ անի և փոխի իր վարքագիծը։ Եթե նրանք դա անեն, հիանալի է։ Եթե ոչ, ապա Միացյալ Նահանգներն արդեն շատ բան է շահել»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
























































































