Իրանի իշխանությունները հավաստիացրել են ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար չեն գանձում։ Եթե պարզվի, որ վճարն այնուամենայնիվ գանձվում է, ապա ԱՄՆ-ն անհապաղ կդադարեցնի բանակցություններն իրանական կողմի հետ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ, չնայած հակառակի մասին վկայող կեղծ լուրերին, Իրանը որևէ տուրք չի գանձում և չի ստանում ապահովագրական վճարներ կամ որևէ այլ տեսակի վճարումներ Հորմուզի նեղուցով անցնող նավերից»,- գրել է նա։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ եթե Թեհրանից ստացված տեղեկատվությունը կեղծ պարզվի, ապա բանակցությունները անհապաղ կդադարեցվեն։
























































































