ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանին հարվածներ հասցնելը՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա ենթադրյալ հարձակման, ասվում է տարածված հայտարարության մեջ։
«Հունիսի 26-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածներ են հասցրել իրանական թիրախներին ՝ վճռականորեն պատասխանելով նախորդ օրը Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավի վրա հարձակմանը», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ամերիկյան ինքնաթիռների կողմից իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստների, ինչպես նաև ափամերձ ռադարային դիրքերի վրա։



























