Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Հինդուկուշ լեռնաշղթայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 13:34-ին (Մոսկվայի ժամանակով՝ 16:34)՝ Կունդուզ քաղաքից 168 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել 201 կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։




























