Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի արևելյան Կունար երկրամասի գնդակոծումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են աֆղանական լրատվամիջոցները։
«Կունար երկրամասի տեղական աղբյուրները հայտնում են, որ Պակիստանի բանակը գնդակոծում է Խաս-Կունար ճանապարհը՝ օգտագործելով ծանր տեխնիկա։ Բնակիչների խոսքով՝ գնդակոծության ձայները խուճապ են առաջացրել։ Խիջրաթաբադ ճամբարի և Շալիդակ շրջանի մի շարք ընտանիքներ լքել են իրենց տները»,- ասված է հաղորդագրությունում։
Վիրավորների և զոհերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

























































































