Առնվազն չորս մարդ է զոհվել Աֆղանստանի տարածքին Պակիստանի ավիահարվածների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է թալիբների կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։
Նրա խոսքով՝ պակիստանցի զինվորականները ռմբակոծության են ենթարկել Քանդահարի, Խոստի և Պակտիայի նահանգները, ինչը հանգեցրել է խաղաղ բնակիչների մահվան։ Քաբուլը Պակիստանի հարձակումը գնահատում է որպես «ագրեսիայի ակտ», հավելել է Մուջահիդը։
Ավելի վաղ Պակիստանի տեղեկատվության և հեռուստառադիոհաղորդումների նախարար Աթաուլլա Թարարը հայտարարել էր, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել 10 օբյեկտի, որոնք Աֆղանստանում օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր արձակելու և պահելու համար։ Նա նշել է, որ այդ միջոցները ձեռնարկվել են՝ ի պատասխան Պակիստանի օդային տարածք աֆղանական անօդաչու թռչող սարքերի ներխուժման:




























