Պարենային ապրանքների գներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ՀՀ-ում 2014թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է պարենային ապրանքների  1.0% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի` 1.8-5.4% գնաճով:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 20.9%, իսկ 2014թ. մարտի համեմատ`5.4% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի`6.4%, կանաչ սոխի`9.2%, կանաչ պղպեղի`10.5%, ճակնդեղի`12.0%, գլուխ սոխի`14.2%, սխտորի` 18.0%, կարտոֆիլի` 21.8%, բողկի` 29.9%, գազարի` 52.9%, կաղամբի`67.6% գնաճով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է վարունգի` 27.1%, խառը կանաչեղենի` 18.5%, սմբուկի`10.5%, սնկի`0.8% գնանկում:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 2.3-17.0% գնաճ, իսկ մեկում` 2.2% գնանկում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.9%-ով:

Մրգի ապրանքախմբում 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.7% գնանկում, իսկ 2014թ. մարտի համեմատ`1.8% գնաճ: 2014թ. ապրիլին մարտի համեմատ նարնջի գինն աճել է 0.5%-ով, ադամաթզինը` 0.9%-ով, խնձորինը` 3.0%-ով, տանձինը` 6.4%-ով, խաղողինը`7.7%-ով, նռանը` 18.4%-ով: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 1.3%-ով:




Լրահոս