Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։
Կողմերը քննարկել են քաղաքական և տնտեսական համագործակցության հեռանկարները, էներգետիկ անվտանգության հարցերը, Միջին միջանցքի զարգացումը, տարածաշրջանային կապակցվածության ամրապնդումը, ինչպես նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։




























