Զիդանը կարող է դառնալ «Բորդոյի» մարզիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, որ Զինեդին Զիդանն ունի իր կարիերան շարունակելու ևս մեկ հնարավորություն:

Իսպանական մամուլի տվյալներով՝ ֆրանսիական «Բորդոն» պատրաստ է պաշտոնական առաջարկ անել «Ռեալ»-ի մարզիչ Կառլո Անչելոտտիի օգնականին:

Ինչպես հայտնում է  Inside Spanish Football-ը, ակումբը ցանկանում է Զիդանին հրավիրել գլխավոր մարզչի պաշտոնում: Անձամբ Զիդանն այժմ փնտրում է իր կարիերայի զարգացման հնարավորություններ:

Նա սկսել է իր կարիերան հենց ֆրանսիական ակումբից և կարող է մտածել կարիերան այդ կերպ շարունակելու մասին:

Սակայն պետք է նշել, որ նույն լրատվամիջոցները Զիդանին ուղարկել էին «Մոնակո»: Իսպանական մամուլը հայտնել էր, որ «Մոնակո»-ի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևը ցանկանում էր հրաժեշտ տար Կլաուդիո Ռաներիին և հրավիրել նոր մասնագետի:




Լրահոս