Armenian text to speach

Նիդերլանդներում անկարգություններ են սկսվել Մարոկկո-Ֆրանսիա խաղից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդերլանդների մի շարք քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Մարոկկոյի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումից հետո։ Ֆրանսիան հաղթել էր 2։0 հաշվով։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անկարգություններ են գրանցվել Հաագայում, Ռոտերդամում և Ամստերդամում։ Հաագայում՝ Սխիլդերսվեյկ շրջանում, հավաքված երկրպագուները ապակե շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, նախազգուշացումներից հետո, ցրել են բազմությունը, մի քանի մարդ ձերբակալվել է։

Ռոտերդամում փողոցներում մնացած հարյուրավոր երկրպագուներին ցրելու համար ոստիկանությունը նույնպես միջամտել է։ Իրավապահների ուղղությամբ նետվել են ձվեր։

Ամստերդամում ևս երկրպագուները տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ և գործարկել հրավառություններ։ Իրավիճակը վերահսկելու համար ոստիկանությունը ներգրավել է հատուկ ստորաբաժանումներ և ծառայողական շներ։ Ավելի ուշ իրավիճակը կարգավորվել է։

Անի Վարդանյան




Լրահոս