ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Անահիտ Շիրինյանին ուղարկում են արձակուրդ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Շիրինյանը շուրջ 10 օր կգտնվի արձակուրդում։
Հիշեցնենք, որ Անահիտ Շիրինյանը ղեկավարում է ՀՀ վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակը՝ համակարգելով գրասենյակի ընթացիկ աշխատանքները և ապահովելով Անվտանգության խորհրդի գործունեության կազմակերպչական ու վարչական աջակցությունը։
Նշենք, որ Անահիտ Շիրինյանը տարիներ շարունակ աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ կառավարության և վարչապետի աշխատակազմում։ Ներգրավված է եղել անվտանգության, պետական կառավարման և իրավական ոլորտներին առնչվող աշխատանքներում։ Ներկայում ղեկավարում է Անվտանգության խորհրդի գրասենյակը՝ կազմակերպելով խորհրդի գործունեության վարչական և կազմակերպչական ապահովումը։
2023 թվականի մայիսից զբաղեցնում է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։
Սոնա Գրիգորյան




























