Armenian text to speach

Եթե Վենսը նախագահ լիներ, ԱՄՆ-ն պատերազմ չէր սկսի Իրանի դեմ․ Թաքեր Կառլսոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի կարծիքով՝ եթե ԱՄՆ նախագահը ոչ թե Դոնալդ Թրամփը, այլ ներկայիս փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լիներ, Վաշինգտոնը պատերազմ չէր սկսի Իրանի դեմ։

«Եթե Վենսը նախագահ լիներ, մենք պատերազմի մեջ չէինք լինի Իրանի հետ։ Չեմ կարող պատկերացնել, որ նա կասեր՝ պետք է երկու պատերազմ սկսենք՝ ինչ-որ ուրվականային միջուկային ծրագրին վերջ տալու համար։ Դա չափազանց խելահեղ է։ Նա չափազանց հարգում է ինքն իրեն, որպեսզի նման բան ասի։ Չեմ կարծում, որ ինքն իսկապես հավատում է դրան»,- Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Կառլսոնը։

Նա նաև նշել է, որ Վենսի նախագահության դեպքում Հանրապետական կուսակցան ավելի մոտ կլիներ իր ընտրազանգվածին, սակայն ընդգծել է, որ Վենսը ներկայում նախագահ չէ։

Հարցին, թե արդյոք Ջեյ Դի Վենսը կարող է հաղթել հաջորդ նախագահական ընտրություններում, Կառլսոնը պատասխանել է. «Կտեսնենք։ Ես կցանկանայի, որ նա ընտրվեր նախագահ դեռ 2024 թվականին, բայց դա տեղի չունեցավ»։

Նշվում է, որ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հանրապետական կուսակցության հավանական թեկնածուներից են 2028 թվականի նախագահական ընտրություններում։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Վենսը Թրամփի մերձավորներից այն եզակիներից էր, որը քննադատաբար էր վերաբերվում Իրանի դեմ ռազմական գործողություններին։

Թաքեր Կառլսոնը երկար ժամանակ համարվում էր Դոնալդ Թրամփի դաշնակիցներից և Հանրապետական կուսակցության աջակիցներից մեկը, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողություններից հետո նա սկսել է հրապարակայնորեն քննադատել Սպիտակ տան քաղաքականությունը։ Bloomberg-ին տված նույն հարցազրույցում լրագրողը հայտարարել է, որ Թրամփը «բացարձակապես ոչ հավատարիմ է ԱՄՆ-ին»։

Անի Վարդանյան




Լրահոս