Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածության թուլացման նոր նախաձեռնությունը և հնարավոր համաձայնագրերը ենթադրում են երկու կողմերից էլ զերծ մնալ ագրեսիվ գործողություններից։ Այս մասին հաղորդել է «Al Hadath» հեռուստաընկերությունը։
Ըստ իր աղբյուրների՝ «ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի նոր առաջարկը ներառում է ագրեսիվ և թշնամական գործողությունների դադարեցում»։ Նույն աղբյուրները նշել են, որ հնարավոր նոր համաձայնագրերը կներառեն նաև կողմերի կողմից նախկինում ստորագրված «փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացումը»։
Ըստ «Reuters»-ի՝ միջնորդներն Իրանին են ներկայացրել ԱՄՆ-ի հետ պատերազմի դեէսկալացիայի առաջարկ: Այն նախատեսում է 10-օրյա հրադադար, որը կօգնի ուղիներ գտնել անցյալ ամիս ձեռք բերված Իրան-ԱՄՆ միջանկյալ համաձայնագիրը վերականգնելու համար:




























