Armenian text to speach

ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» շարունակում է մշտադիտարկել Էբոլա հիվանդության համաճարակաբանական իրավիճակը աշխարհում։

 

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն (2026 թ. հուլիսի 21-ի տվյալներով)

 

2536 հաստատված դեպք

1033 հաստատված մահ

Ուգանդա (2026 թ. հուլիսի 21-ի տվյալներով)

 

20 հաստատված դեպք

2 հաստատված մահ

1 հավանական դեպք

1 հավանական մահ

Ֆրանսիա (2026 թ. հունիսի 24-ի տվյալներով)

 

1 հաստատված դեպք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Էբոլա հիվանդության բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում։ Երկրում շարունակվում են դեպքերի հայտնաբերումը, կոնտակտավորների հսկողությունը և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը։

 

Ներկայիս բռնկման հարուցիչը՝ Բունդիբուգյո էբոլավիրուսը, դեռևս չունի լայն կիրառման համար հաստատված պատվաստանյութ, ուստի զանգվածային պատվաստումներ չեն իրականացվում։ Միաժամանակհշարունակվում են թեկնածու պատվաստաչյութերի և բուժման նոր մեթոդների արդյունավետության գնահատման աշխատանքները։

 

Ուգանդայում Էբոլա  իվանդության նոր հաստատված դեպքեր նեն արձանագրվել։ Վերջին հիվանդի առողջացումից և բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո երկիրը շարունակում է 42-օրյա ուժեղացված համաճարակաբանական հսկողությունը:

 

Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի և բռնկում ունեցող երկրների միջև կանոնավոր ու ինտենսիվ ուղիղ հաղորդակցություններ չկան, ինչպես նաև այն հանգամանքով, որ Էբոլա հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։

 

ՀՀ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկություններից բխող միջոցառումները




Լրահոս