Հուլիսի 18-ին Էրեբունիում 30-ից ավել կրակոցների գործով այս պահին կալանավորված է 5 անձ: Այս մասին ArmLur.am-ին պաշտոնապես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: ArmԼur.am-ը հայտնել էր, որ կալանավորվածների մեջ Է ՃՈ նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի մորաքրոջ որդին՝ Գուրգեն Սիրունյանը: Վերջինս կալանավորել են քրեական ենթամշակույթին հարելու վարույթի շրջանակներում , որը կցվել է Էրեբունու կրակոցների դեպքին եւ քննվում էր նույն վարույթի շրջանակներում: Ուշագրավն այն է, որ աղմկահարույց կրակոցներից մի քանի օր անց մեր նկարահանող խումբը անձամբ նկատել է ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանին դեպքի վայրում ուսումնասիրություն կատարելուց :
Հավելենք, որ Արմեն Հակոբյանը վերոնշյալ տարածքում է ապրում: Անգամ հարցրեցինք, թե ինչու է այստեղ գտնվում վերջինս չցանկացավ խոսել : Ավելի ուշ պարզվեց , որ կալանավորվել է նոր մորաքրոջ որդին Գուրգեն Սիրունյանը: Ըստ քննչական կոմիտեի Կատարված լայնածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա Ա.Օ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը և կրելը), Վ.Գ.-ի, Ա.Մ.-ի և Ս.Մ.-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (4 դրվագ) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, նույն եղանակով սպանության փորձ և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը և կրելը), Գ.Ս.-ի նկատմամբ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալը և պահպանելը): Ա.Օ.-ն կալանավորվել է: Վ.Գ.-ի, Ա.Մ.-ի, Գ.Ս.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացվել դատարան:
Մանրամասները՝ տեսանյութում․




























