Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։
Արդյունքում՝ աշակերտները հոկտեմբերի 19-30-ը կլինեն երկշաբաթյա արձակուրդում։
Փոփոխությունը չի վերաբերում առաջին դասարան հաճախող աշակերտներին, քանի որ նրանց աշնանային երկշաբաթյա արձակուրդն ի սկզբանե նախատեսված է եղել ուսումնական օրացույցով։
Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարության խոսնակը։




























