Armenian text to speach

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ այն, ինչ ապօրինի ձեռք են բերել, ամբողջությամբ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։

«Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը , երբ ամսի 1-ը մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ, որովհետև նրանք պետք է ապրեն իրենց թոշակով և օրինական եկամուտներով, իսկ այն, ինչ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը  և նրա ժողովրդին, այլ տարբերակ չկա։ Եթե սա տեղի չունենա, դա նշանակում է, որ նոր հեղափոխություն պետք է տեղի ունենա»,- նշել է նա:




Լրահոս