Իսրայելի «Շին Բեթ» անվտանգության գործակալությունը հայտնել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավագ որդուն՝ Յաիր Նեթանյահուին, շտապ տարհանել են ԱՄՆ-ից՝ նրա դեմ լուրջ սպառնալիքի պատճառով։
Գործակալությունը մանրամասներ չի ներկայացրել։ Նեթանյահուն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին։
Յաիր Նեթանյահուն 2023 թվականից բնակվում է Մայամիում և հիմնականում ԱՄՆ-ում է գտնվել՝ Իսրայելի՝ Գազայում, Լիբանանում և Իրանի հետ պատերազմների ընթացքում։
Նա հաճախ հանդես է եկել որպես հոր ոչ պաշտոնական խորհրդական և պարբերաբար հայտնվել է ուշադրության կենտրոնում սոցիալական ցանցերում իր գրառումների պատճառով։




























