Armenian text to speach

Զանգերին չեն պատասխանում, նախագրանցումը խնդիրներ է տալիս. քաղաքացիները շարունակում են ահազանգել «ՀայՓաս»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է՝ ArmLur.am-ին քաղաքացիներն ահազանգում են «ՀայՓաս» սպասարկման ընկերության հետ կապված խնդիրների մասին։

Մասնավորապես, քաղաքացիներից մեկը հայտնել է, որ նախագրանցման վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով զանգահարել է «ՀայՓաս», սակայն օպերատորներից որևէ մեկը չի պատասխանել։ Քաղաքացու փոխանցմամբ՝ ինքն օրվա տարբեր ժամերի է փորձել կապ հաստատել ընկերության հետ, սակայն՝ ապարդյուն։

ArmLur.am-ին ահազանգում են նաև տեխնիկական խնդիրների մասին։ Քաղաքացիները դժգոհում են, որ ցանկանում են անցնել նախագրանցման փուլը, սակայն համակարգը թույլ չի տալիս դա անել։ Նրանց փոխանցմամբ՝ ներկայացված փաստաթղթերում որևէ անճշտություն կամ սխալ չկա, սակայն, այնուամենայնիվ, համակարգը չի թույլատրում շարունակել գործընթացը։

Արդյունքում՝ աշխատակիցները ստիպված են լինում տվյալ քաղաքացու տվյալներն ուղարկել Պետական ռեգիստր՝ լրացուցիչ ստուգում իրականացնելու համար։ Քաղաքացիների խոսքով՝ այս հանգամանքը լրացուցիչ ժամանակ է խլում անձնագիր կամ նույնականացման քարտ ձեռք բերելու գործընթացում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությւնում նոյեմբերի 1-ից քաղաքացիներին տրամադրվում է կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր։

Նանիկ Աղասյան

 




Մամուլի Տեսություն

Լրահոս