Armenian text to speach

Հորմուզի նեղուցից նավթի արտահանումը մեծ մասամբ վերադարձել է նախապատերազմյան մակարդակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորմուզի նեղուցից նավթի արտահանումը մեծ մասամբ վերադարձել է նախապատերազմյան մակարդակին։ Kpler-ի տվյալներով՝ սեպտեմբերին տարածաշրջանից օրական արտահանվել է առնվազն 16.5 մլն բարել նավթ՝ մարտի ցուցանիշից 10.5 մլն բարելով ավելի։

Նավթ արտահանողները խափանումները շրջանցում են խողովակաշարերի և նավից նավ փոխադրումների միջոցով։ Տարածաշրջանի հում նավթի մոտ 40%-ն այժմ տեղափոխվում է առանց Հորմուզի նեղուցով անցնելու՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խողովակաշարերով։ Միաժամանակ, նեղուցով անցնող նավթի ավելի քան 70%-ը փոխաբեռնվում է այլ տանկերների վրա։

Սակայն վերամշակված նավթամթերքի, հատկապես դիզելային վառելիքի, մատակարարումները շարունակում են սահմանափակ մնալ։ Kpler-ի տվյալներով՝ նեղուցով տեղափոխվում է նախապատերազմյան մակարդակի վերամշակված արտադրանքի 20%-ից պակասը, ինչն արդեն նպաստում է վառելիքի գների աճին։




Լրահոս