ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 5 օրով չվճարվող արձակուրդում է։
Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, համապատասխան որոշմամբ Արարատ Միրզոյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2026 թվականի օգոստոսի 10-ից 14-ը ներառյալ։
Արտաքին գործերի նախարարի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։























































































