Armenian text to speach

Ով է Վահրամ Սահակյանի գործը քննող դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Վահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին։

Իսկ ինչ է կատարվում դատավոր Վահագն Մելիքյանի շուրջ։

 

Ինչու են նմանօրինակ  գործերը մակագրվում հենց այն դատավորներին, որոնք իրավապահների ուշադրության կենտրոնում են։

 

Օրինակ` Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին ,որը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով դիմել էր Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։

 

Նկատենք,որ դատավոր Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ է առկա։ Քրեական վարույթի քննությունը շարունակվում է, իսկ կարգապահական վարույթը ԲԴԽ-ում կասեցված է՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Նշենք, որ թե՛ կարգապահական գործը, թե՛ քրեական վարույթը վերաբերում են հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելուն կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելուն։ 2025-ի մայիսին ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացել է միջնորդություն՝ Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Ըստ կարգապահական գործի՝ դատավորը գրավադրել է հարևանի անվամբ գրանցված բնակարանը, որը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պնդմամբ, պատկանում է Մելիքյանին և վարել աղջկա անվամբ գրանցված, բայց կրկին իրեն պատկանող ավտոմեքենան։ Հանձնաժողովը դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթը ԲԴԽ ուղարկելուն զուգահեռ դիմել էր նաև Դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։ Վարույթը նախաձեռնվել էր։ Այս հանգամանքով պայմանավորված՝ ԲԴԽ-ն մինչև քրեական վարույթի ավարտը կասեցրել էր կարգապահական գործի քննությունը։

 

 

Վահագն Մելիքյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում  քրեական գործի քննությունը շարունակվում է,դատավորը չունի մեղադրյալի կարգավիճակ։

 

Քնար Մանուկյան




Լրահոս