Ֆրանսիայի միակ միջուկային ավիակիր՝ «Շառլ դը Գոլ»-ի վրա, տեխնիկական սպասարկման աշխատանքների ընթացքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Հրդեհը բռնկվել է Տուլոնի նավահանգստում գտնվող նավի տեխնիկական հատվածներից մեկում։ Նախնական տեղեկություններով՝ այն կարող էր առաջանալ գազայրիչով իրականացվող աշխատանքների հետևանքով։
Հրդեհը հաջողվել է ամբողջությամբ մարել մոտ մեկուկես ժամում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Նշվում է, որ ավիակրի միջուկային կայանքները չեն վնասվել, իսկ միջադեպը չի ազդել դրանց վրա։
«Շառլ դը Գոլ»-ը տեխնիկական սպասարկման մեջ է գտնվում օգոստոսի վերջից։ Նախատեսվում է, որ այն ծառայության կվերադառնա դեկտեմբեր ամսվա սկզբին։
























































































