Armenian text to speach

Կանադան սեպտեմբերին կորցրել է 68 հազար աշխատատեղ, գործազրկությունն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադան սեպտեմբերին կորցրել է 68 հազար աշխատատեղ՝ գրանցելով զբաղվածության անկման երկրորդ ամիսն անընդմեջ։ Կանադայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ գործազրկության մակարդակն աճել է 0.1 տոկոսային կետով՝ հասնելով 6.5 տոկոսի։ Մինչդեռ տնտեսագետները կանխատեսում էին 9,200 նոր աշխատատեղի ստեղծում։

Օգոստոսին երկրում կրճատվել էր ևս 42 հազար աշխատատեղ։ Սեպտեմբերյան անկումն առավելապես ազդել է 15-24 տարեկան երիտասարդների վրա, որոնք կորցրել են 48 հազար աշխատատեղ։ Քվեբեկում կրճատվել է 49 հազար, իսկ Բրիտանական Կոլումբիայում՝ 20 հազար աշխատատեղ։ Միաժամանակ, Ալբերտայում ստեղծվել է 23 հազար նոր աշխատատեղ։

Աշխատատեղերի կրճատումներ են գրանցվել կրթության, առողջապահության, սոցիալական աջակցության և արտադրության ոլորտներում։ Տնտեսագետների գնահատմամբ՝ անկման մի մասը կարող է պայմանավորված լինել վիճակագրական տատանումներով, սակայն արտադրության ոլորտում կորուստները կարող են կապված լինել նաև ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերի հետ։

Աշխատաշուկայի տվյալները Կանադայի բանկը կքննարկի հոկտեմբերի 28-ին՝ տոկոսադրույքի վերաբերյալ հաջորդ որոշումն ընդունելիս։




Լրահոս