Armenian text to speach

Լավրովն առաջարկել է 3+3 ձևաչափի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ամփոփել է Բաքու կատարած այցը: Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ Մոսկվան բազմիցս ողջունել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին, առավել ևս՝ երբ տարածաշրջանի երկաթուղային ենթակառուցվածքը Մոսկվային ծանոթ է: Միևնույն ժամանակ, Լավրովը տեղեկացրել է, որ Մոսկվան ոչ մի դիմում չի ստացել TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ:

Անդրադառնալով 3+3 ձևաչափին՝ նախարարը նշել է, որ սպասում են, թե երբ Հայաստանն ու Ադրբեջանը կպայմանավորվեն հաջորդ հանդիպման անցկացման վայրի շուրջ։ Լավրովը կարծիք է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում։




Լրահոս