Մասիսի համայնքապետի՝ ՔՊ թեկնածու Հովհաննես Հակոբյանը օրերս համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ մի փոքրիկ երեխայի հեռախոս էր խոստացել տալ, երբ ընտրություներն ավարտվեն:
Դեպքը հանրային քննարկումների առիթ էր դարձել, իսկ խոստումը որակվել էր որպես հնարավոր ընտրակաշառք։
ArmLur.am-ը եղել է Մասիսում և զրուցել երեխայի՝ Արթուր Ավետիսյանի հոր հետ։ Վերջինս հայտնել է, որ ինքն էլ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Երեխայի հայրը նշել է նաև, որ փոքրիկը բավական ակտիվ է և վերջերս մասնակցել է նախընտրական քարոզարշավի միջոցառումներին։ Մասնավորապես, նա դիմավորել է նաև Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասները տեսանյութում․

























