Armenian text to speach

Տավուշում հայտնաբերվել է շուրջ 10 խմ ապօրինի փայտանյութով բեռնված «ԶԻԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Սևքարի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների կատարման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սևքարի անտառպետության տարածքում հայտնաբերել են Աչաջուրի բնակիչ Ա.Ա.-ին պատկանող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 10 խմ հաճարենի տեսակի փայտանյութով: Այս մասին տեղեկացնում են Էկոպարեկային ծառայությունից:

Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։

Էկոպարեկների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչություն, կազմվել է իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն, ինչպես նաև հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնասի չափը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվարկված վնասի չափը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված շեմը, առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։




Լրահոս