Armenian text to speach

Վահագն Արսենյանը Զերմուկի ընտրություններում ստացել է ձայների 92.71 տոկոսը․ Armlur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ Վայոց Ձորի Զերմուկի համայնքի ընտրությունների արդյունքների համաձայն՝ Վահագն Արսենյանը ստացել է 2580 քվե, ինչը կազմում է ընդհանուր քվեների 92.71 տոկոսը։

Ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում 203 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Հրապարակված տվյալների համաձայն՝ Վահագն Արսենյանի օգտին քվեարկել է ընտրողների ճնշող մեծամասնությունը։

Ըստ ներկայացված տվյալների՝

• 36/49 ընտրատեղամասում Վահագն Արսենյանը ստացել է 322 ձայն, անվավեր է ճանաչվել 66 քվեաթերթիկ։
• 36/50 ընտրատեղամասում Արսենյանը ստացել է 655 ձայն, անվավեր է ճանաչվել 52 քվեաթերթիկ։
• 36/51 ընտրատեղամասում Արսենյանը ստացել է 725 ձայն, անվավեր է ճանաչվել 44 քվեաթերթիկ։
• 36/52 ընտրատեղամասում Արսենյանը ստացել է 454 ձայն, անվավեր է ճանաչվել 36 քվեաթերթիկ։
• 36/53 ընտրատեղամասում Արսենյանը ստացել է 424 ձայն, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։

Ընդհանուր առմամբ, այս հինգ ընտրատեղամասերում Արսենյանի օգտին հաշվարկվել է 2580 ձայն, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 203։ Ընդհանուր առմամբ հաշվարկված 2783 քվեից 92.71 տոկոսը բաժին է հասել Վահագն Արսենյանին, իսկ 7.29 տոկոսը կազմել են անվավեր քվեաթերթիկները։

Ս. Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս