Ուկրաինայի զինված ուժերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումից հետո դադարեցրել են Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարվածները։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ հոկտեմբերի կեսերին ուկրաինական ստորաբաժանումներին հրահանգվել է ավարտել արդեն ընթացքի մեջ գտնվող առաքելությունները և դադարեցնել նավթավերամշակման գործարանների դեմ հարվածները։ Ոչ պաշտոնական դադարը կարող է պահպանվել մինչև ԱՄՆ միջանկյալ ընտրությունները՝ նոյեմբեր։ Այս քայլը հաջորդել է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հարաբերությունների վատթարացմանը՝ ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուկրաինական հարվածների պատճառով։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում է հարվածները Ուկրաինայի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին։




























