Armenian text to speach

Քանաքեռավանում զենք-զինшմթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21․30-ի սահմաններում, նոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում հայտնաբերել, զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կոտայքի մարզայիԿ վարչություն են տեղափոխել 56-ամյա և 27-ամյա երկու տղամարդկանց՝ վերջինիս կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, որի ակնհայտ տեսանելի հատվածում «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ ու փամփշտատուփեր կային։

 

Ժամը 23-ին հայտնաբերվել, նույն կասկածանքով ձերբակալվել և մարզային վարչություն է տեղափոխվել նաև 42-ամյա մի տղամարդ։ Պարզվել է, որ նա նաև խախտել էր վարչական հսկողություն խափանման միջոցը։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։




Մամուլի Տեսություն

Լրահոս